Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայերը փակում են ճանապարհները Եվրոպայում կամ #RecognizeArtsakh. ԿԳՄՍ նախարար

2491
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ., 13:05
Հայերը փակում են ճանապարհները Եվրոպայում կամ #RecognizeArtsakh. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է. «Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա։ Մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։
Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում»։