Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին է հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները

2363
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 22:20
Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին է հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները

Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:
Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի: