Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման դեպքում Արցախը պատրաստ է անցնել մարդասիրական գործողություններին
![]() Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ԱՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հաղորդագրությունը. «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում հայտարարության մեջ նշված մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրված 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 12։00-ին դադարեցնելու ռազմական գործողությունները։ Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների և ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել»։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
