ԵԱՏՄ նիստին վարչապետը ներկայացրեց իրավիճակը հակամարտության գոտում
![]() Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նեղ կազմով հանդիպմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ներկայացնում ենք ՀՀ վարչապետի խոսքը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին. «Ցավոք, Ղրղզստանի վարչապետը չի կարողացել ժամանել Հայաստան՝ խորհրդի նիստին մասնակցելու համար, և մենք ստիպված են անցկացնել այն առանց նրա։ Ես ցանկանում եմ Ղրղզստանի ժողովրդին խաղաղություն և ներքին քաղաքական իրավիճակի արագ կարգավորում մաղթել։ Այսօրվա նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվար պայմաններում․ երկու շաբաթ է՝ ինչ չեն դադարում ռազմական գործողությունները Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով։ Քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև Ղարաբաղում և Հայաստանում քաղաքացիական նշանակության օբյեկտները գտնվում են հրթիռային գնդակոծության տակ։ Կան շատ զոհեր և վիրավորներ՝ նաև խաղաղ բնակչության շրջանում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ մեր երկիրը վճռականորեն պայքարելու է մինչև վերջ և պաշտպանելու մեր անկախությունն ու ազատությունը»: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
