Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հակառակորդը գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, զոհեր տալով, դիմել է փախուստի». ՊՆ խոսնակ

662
Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ., 09:35
«Հակառակորդը գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, զոհեր տալով, դիմել է փախուստի». ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր: Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի»։