Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի առջև, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի»․ Պեսկով

750
Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ., 15:55
«ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի առջև, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի»․ Պեսկով

Ռուսաստանը՝ կատարելով Հավաքական անվտանգության պայմանագրի պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանին, սակայն այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս մասին չորեքշաբթի հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այդ դեպքում պայմանագրի մասնակից երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր դեպքում է ՌԴ-ն պատրաստ զինվորականներին ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Պեսկովը նշել է, որ դա բխում է ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից: