Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանցի զինվորների գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ». Վ. Պողոսյան

708
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 10:35
«Ադրբեջանցի զինվորների գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ». Վ. Պողոսյան

«Մի կարևոր դիտարկում եմ ուզում անել այս օրերի վերլուծությունից, որը միջազգային իրավունքի տեսանկյունից ամբողջությամբ կարելի է ռազմական հանցագործություն համարել: Հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորների գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին արդեն թմրած վիճակում»,- այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սա ռազմական հանցագործություն է: