Ղարաբաղի հարցով Մակրոնը զանգահարել է Պուտինին
Ֆրանսիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Այդ մասին հաղորդվել է Կրեմլի կայքում: «Հանգամանորեն քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հակամարտող կողմերին շուտափույթ և լիակատար հրադադարի, լարվածության թուլացման և առավելագույն զսպվածության դրսևորման կոչ են արել: Ընդգծվել է, որ ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծումն այլընտրանք չունի։ Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության չափանիշները, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Պատրաստակամություն է հայտնվել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին հայտարարություն արվի»,- ասված է հաղորդագրության մեջ: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18