«Ունենք զոհեր». Արծրուն Հովհաննիսյան
1279
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 12:10
![]() «Գիշերը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակվել են ընթանալ մարտեր, դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ՝ երեկ, բայց տեղ-տեղ եղել են հրետանային հրետակոծություններ: Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն անցել է հարձակողական լայնածավալ գործողությունների, որի մասին արդեն հայտնել ենք: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանը: «Հակառակորդը կիրառում է բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, մեծ քանակությամբ հրետանի. մեր ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են դրանց: Ցավոք, ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կենդանի ուժի ու զրահատեխնիկայի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
