«Անցած գիշեր հակառակորդի հարձակողական բոլոր գործողությունները ձախողվել են». ԱՀ նախագահի խոսնակ
751
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 10:40
![]() «Ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը»,- այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ամսի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի ՊԲ-ը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում, և այդ հաջողություններն առ այսօր պահպանվում են: ՊԲ-ը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որն իրականացնում է Ադրբեջանի բանակը՝ Թուրքիայի զինուժի աջակցությամբ: Ուզում եմ հստակ հայտարարել՝ անցած գիշեր բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, և այս պահի դրությամբ Ադրբեջանի բանակն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»,- ասել է Վահրամ Պողոսյանը: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
