Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները». ՆԱՏՕ

1226
Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ., 18:05
«Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները». ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը, խորապես մտահոգված է Արցախում տիրող իրավիճակով և Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները:

«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական զոհերի»,- ասված է հայտարարության մեջ: