Վրաստանը հայտնել է իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական զինված բախման վերաբերյալ
![]() Վրաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով «ցանկացած ձևով նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության նվազմեցանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: Վրաստանի ԱԳՆ-ը «մտահոգություն» է հայտնել Արցախի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ և հույս հայտնել, որ կողմերը զինադադարի շուրջ համաձայնության կգան, այլապես դա ծայրահեղ բացասական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը»,-գրել է Զուրաբիշվիլին թվիթերյան իր էջում:
|

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
