ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը
![]() Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժը ակտիվ հրետակոծություն է սկսել: Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով: Այն ներկայացնում ենք ստորև. «Հայրենակիցներ, 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը: Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն: Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը: Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը: Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը: Մեզ հետ է արդարությունը: Մեզ հետ է Աստված: Հաղթանակը մե՛րն է լինելու: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
