Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և բժիշկներին
1051
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 16:15
Ալեքսեյ Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի շտապ օգնության բժիշկներին։ Քաղաքական գործչի խոսքով՝ նրանց գործողություններն օգնել են փրկել իր կյանքը։ «Նախ՝ օդաչուներն արագ վայրէջք են կատարել Օմսկում։ Երկրորդ՝ օդանավակայանի բուժծառայության աշխատակիցները և նրանց հետևից եկած ռեանիմոբիլը սուտ տեղեկատվություն չեն հայտնել դիաբետի մասին, այլ միանգամից հստակ ասել են՝ «թունավորում է»։ Այսինքն՝ օդաչուներն ու բժիշկները պարզապես ինձ նվիրել են կյանքի լրացուցիչ 15-20 ժամ»,- գրել է Նավալնին Instagram-ում։ Նրա խոսքով՝ կատարվածն «արժանի է առանձին պատմվածքի», սակայն ոչինչ հնարավոր չէր լինի առանց օդաչուների և բժիշկների օգնության: «Շնորհակալություն ձեզ, անհայտ բարի ընկերներ. դուք լավ մարդ եք»,- նշել է Նավալնին։ |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30