Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Թրամփի վարչակազմն աշխարհը տանում է դեպի ռազմավարական քաոս»․ Գորբաչով

952
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 22:15
«Թրամփի վարչակազմն աշխարհը տանում է դեպի ռազմավարական քաոս»․ Գորբաչով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունն աշխարհը տանում է դեպի ռազմավարական քաոս։ Այս մասին հայտարարել Է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։

«Թրամփի վարչակազմը, որը հանդես է գալիս միջուկային զինաթափման բոլոր շրջանակների վերացման օգտին, աշխարհը տանում է դեպի ռազմավարական քաոս և անորոշ ապագա»,- ասել Է Գորբաչովը (մեջբերումը՝ ՏԱՍՍ-ից):

Նրա խոսքով՝ այժմ աշխարհում զարգանում են ռազմական տեխնոլոգիաները, ստեղծվում է նոր զենք։ Ուստի անհրաժեշտ է ջանքեր գործադրել միջուկային զինաթափումը միջազգային օրակարգում ամրագրելու համար:
Գորբաչովը նաև հավելել է, որ ռազմական հակամարտության եզրին հավասարակշռող մրցակցությունը և քաղաքականությունը պետք է տեղը զիջեն տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցությանը: