Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սենատորները պատժամիջոցներ են առաջարկել ՌԴ մի շարք պաշտոնյաների նկատմամբ

853
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 14:20
Սենատորները պատժամիջոցներ են առաջարկել ՌԴ մի շարք պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ առաջարկել են պատժամիջոցներ կիրառել ռուս պաշտոնյաների դեմ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ։ Այս մասին ասված է դեմոկրատ սենատոր Քրիս Քունսի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Սենատորները փաստաթուղթ են մշակել, որը պատժամիջոցներ է նախատեսում ռուս պաշտոնյաների դեմ, որոնք «ներգրավված են միջազգային իրավունքի կոպիտ խախտումների», այդ թվում՝ Նավալնիի «թունավորման» մեջ։

Այն անձանց և պաշտոնների անունները, որոնց նկատմամբ կարող են սահմանվել սահմանափակումներ, փաստաթղթում չեն նշվում: Հնարավոր պատժամիջոցների թվում նշված են ակտիվների սառեցումն ու վիզաների տրամադրման մերժումը։

Փաստաթուղթն ԱՄՆ-ի վարչակազմին առաջարկում է նաև որոշել, թե արդյոք ռուսական իշխանությունները խախտե՞լ են քիմիական և կենսաբանական զենքի օգտագործման արգելման մասին միջազգային համաձայնագրերն ու հաշվետվություն ներկայացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա «մերձավոր շրջապատի» ֆինանսական գործերի մասին: