Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Սա քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն է». Արծվիկ Մինասյան

197
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 10:20
«Սա քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն է». Արծվիկ Մինասյան

«Այն, ինչ կատարվում է, իրական արդարադատության հետ կապ չունի»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: «Ներկա իշխանության գործողություններում քաղաքական երանգավորմամբ իրանանացվող քրգործերը բացահայտ են: Սա վկայություն է այն բանի, որ ոչ թե իրավունքի գերակայությամբ, օրենքի առաջնորդությամբ արդարադատություն է իրականացվում, այլ իշխանության կամքով՝ քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն»:

Անդրադառնալով եռյակի՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքին, Մինասյանն ասաց. «Ակնհայտ է, որ հանրահավաքը լինելու է բազմամամարդ, հասարակությունը սպասելու է քաղաքական խոսքի, ու իշխանությունը փորձելու է ձեռնարկել ամեն ինչ՝ այն հնարավորինս թուլացնելու համար»:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը։