Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մինսկում ձերբակալել են Լուկաշենկոյի երդմնակալության դեմ տասնյակ ցուցարարների

814
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 13:05
Մինսկում ձերբակալել են Լուկաշենկոյի երդմնակալության դեմ տասնյակ ցուցարարների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության կապակցությամբ սեպտեմբերի 23-ին բողոքի նոր ակցիա է տեղի ունեցել Մինսկում։ Քաղաքի տարբեր շրջաններում ուժայինները ձերբակալել են ցուցարարներին։

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է շուրջ 50 մարդ:

Հանրապետությունում չգրանցված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը տարածել է 28 ձերբակալվածների ցուցակը:

Իր հերթին, ներքին գործերի Մինսկի քաղաքային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը հաստատել է 10 մարդու ձերբակալությունը: Նա նշել է, որ ակցիայի մասնակիցներին զգուշացրել են, որ միջոցառումն արտոնված չէ։

Ընդհանուր առմամբ, Բելառուսի մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել մոտ 5-7 հազար մարդ:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում, արարողության ամսաթիվը նախօրոք չի հրապարակվել:

Մինսկում ձերբակալել են Լուկաշենկոյի երդմնակալության դեմ տասնյակ ցուցարարների