Թրյուդոն հայտարարել է Կանադայում #COVID_19-ի երկրորդ ալիքի մասին
962
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 12:05
![]() Նոր տիպի կորոնավիրուսի երկրորդ ալիքն արդեն հասել է Կանադա: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նրա խոսքով՝ նոր ալիքը կարող է ավելի վատ լինել, քան առաջինը, որն սկսել էր գարնանը։ «Մեր չորս խոշորագույն նահանգներում երկրորդ ալիքը ոչ միայն սկսվել է, այլև ամբողջ թափով է ընթանում»,- ասել է Թրյուդոն: Նա նշել է, որ կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը դեռ կարելի է «հսկողության տակ վերցնել»: Դրա համար քաղաքացիները պետք է պաշտպանիչ դիմակներ կրեն, պահպանեն սոցիալական հեռավորություն: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Կանադայում կորոնավիրուսի ավելի քան 149 հազար դեպք է հայտնաբերվել, մահացել է ավելի քան 9 հազար մարդ, ապաքինվել՝ մոտ 130 հազարը: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
