Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանը երբեք «Նովիչոկ» չի ունեցել». Զախարովա

850
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 20:40
«Ռուսաստանը երբեք «Նովիչոկ» չի ունեցել». Զախարովա

Խորհրդային Միությունը և Ռուսաստանի Դաշնությունը երբեք չեն անցկացրել հետազոտություններ «Նովիչոկ» թունավոր նյութի ստեղծման շուրջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կհամաձայնեցնեք այն պնդումը, որ ՌԴ-ն երբեք «Նովիչոկ» չի ունեցել և Արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, որ այդ նյութի բոլոր պահուստները ոչնչացված են:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ ոʹչ Խորհրդային Միությունում, ոʹչ Ռուսաստանում, ի տարբերություն Արևմուտքի երկրների, երբեք չեն իրականացվել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային հետազոտություններ «Նովիչոկ» պայմանական անվան տակ»,- ասել է Զախարովան: