Նավալնիին դուրս են գրել հիվանդանոցից
![]() Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին դուրս են գրել Բեռլինի «Շարիտե» կլինիկայից, որտեղ նա բուժվում էր թունավորումից հետո: Այս մասին հայտնել է բժշկական հաստատության կայքը։ «Ալեքսեյ Նավալնին, ով օգոստոսի 22-ից բուժվել է «Շարիտեում», դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասված է հաղորդագրության մեջ: Կլինիկայում նշել են, որ հիվանդի առողջական վիճակը բարելավվել է այն աստիճան, որ անհետաձգելի բուժումը հնարավոր է եղել դադարեցնել։ «Բուժող բժիշկները ելնելով հիվանդի ներկա վիճակից՝ հնարավոր են համարում լիարժեք ապաքինումը»,- հայտարարել են «Շարիտեում»: Այնտեղ հստակեցրել են, որ Նավալնին 32 օր է եղել հիվանդանոցում, որից 24-ն նա անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։ Ծանր թունավորման որևէ հետևանքների մասին կարելի է դատել ավելի ուշ, եզրակացրել են բժշկական հաստատությունում: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
