Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին». Արմեն Աշոտյան

232
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 12:05
«Գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Էրդողանը ՄԱԿ-ում Հայաստանին մեղադրել է խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ։

«Հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է»,- հայտարարել է Էրդողանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք տարածաշրջանում ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի որոշումների հիման վրա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման կողմնակից են։

Քանի որ պարզվեց, որ մեր ԱԳ նախարարը հուզվում է նման հայտարարություններից, իսկ վարչապետն զբաղված է հեքիաթների նոր ժողովածուով, ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»։