Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Խաչքարի ընկնելու հետևանքով մահացածը Ջրառատի թաղապետն էր

274
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 23:20
Խաչքարի ընկնելու հետևանքով մահացածը Ջրառատի թաղապետն էր

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ողբերգական պատահար է գրանցվել Հրազդանում: Խաչքարի ուղղման աշխատանքների ժամանակ այն ընկել է Ջրառատի թաղապետ Ստեփան Կոտանյանի վրա, ինչի հետևանքով նա տեղում մահացել է:

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը:
Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ՝ Ստեփան Կոտանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Դժբախտ պատահարն այսօր խլեց մեր գործընկերոջ և մեծ բարեկամի կյանքը: Նրա մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հարգենք և վառ պահենք թեև կարճ, բայց բովանդակալից և հարգալից կյանքով ապրած ազնվագույն մարդու և ընկերոջ հիշատակը»: