Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

«Չեմ կարծում, թե Մանվել Գրիգորյանն այնքան ծանր վիճակում է, որ գործը պետք է կասեցվի». մեղադրող դատախազ

471
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 12:10
«Չեմ կարծում, թե Մանվել Գրիգորյանն այնքան ծանր վիճակում է, որ գործը պետք է կասեցվի». մեղադրող դատախազ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր կրկին դատարան չէր ներկայացել, նրա պաշտպանը միջնորդեց քրեական գործը կասեցնել՝ ներկայացնելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր: «Նրա մոտ առկա է բացասական դինամիկա»,- հավելեց Լևոն Բաղդասարյանը: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, կարդալով փաստաթուղթը ասաց, որ սա չի նշանակում, թե քրեադատավարական առումով Գրիգորյանն այնքան ծանր վիճակում է, որ գործով վարույթը պետք է կասեցվի: Ավելին, նա հայտնեց, որ որևէ հետևություն առկա չէ, որ ԵԿՄ նախկին նախագահը չի կարող մասնակցել նիստերին:

Տեսանյութը՝ «Ֆակտոր»-ի