Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Չի կարելի այդպիսի հայտարարություն անել». Բալասանյանը՝ Փաշինյանին

341
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 14:40
«Չի կարելի այդպիսի հայտարարություն անել». Բալասանյանը՝ Փաշինյանին

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին, մասնավորաես Փաշինյան-Ծառուկյան «փոխհրաձգությանը»:

«Չի կարելի այդպիսի հայտարարություններ անել: Մարդիկ ընկերներ ունեն, ընտանիք ունեն, թոռներ ունեն, չի՛ կարելի: Եթե ժամանակին մարդը հանցագործություն է կատարել, պատասխանատվության ենթարկեք, բայց չի կարելի բարձրաձայնել... Աշխարհում երևի եզակի ա Նիկոլ Փաշինյանը, որ ամեն օր լայվ ա անում, դա անընդունելի է ու խայտառակություն»:

Հիշեցնենք՝ Գ. Ծառուկյանի հասցեին Ն. Փաշինյանը գրել էր. «Կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու, հետո խմբով բռնաբարում», ինչի ի պատասխան Ծառուկյանն արձագանքել էր. «Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ»: