Պուտինն ու Թրամփը շնորհավորել են ՀՀ անկախության տոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության օրվա առթիվ: «Մեր երկրների միջև կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ»,- ասված է Ռուսաստանի նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում: ՀՀ անկախության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեծարգո վարչապետ, ուրախությամբ շնորհավորում ենք ձեզ ձեր երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո անցած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին և աջակցել ձեր ջանքերին՝ ուղղված ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանը: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի և ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու ոլորտներում»,- ասված Է, նախագահ Թրամփի ուղերձում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24