Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Արտաքին պարտքը թռիչքաձև աճ է արձանագրում, սաղ գումարները մսխվում ու լափվում են». Արթուր Դանիելյան

332
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ., 04:10
«Արտաքին պարտքը թռիչքաձև աճ է արձանագրում, սաղ գումարները մսխվում ու լափվում են». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս պահին հարկերի հավաքագրումը մինուս ա մոտ 10%-ով, ԿԲ-ն երրորդ անգամ ա կանխատեսումը փոխում ու արդեն մինուս 12% ա կանխատեսում: Արտաքին պարտքը թռիչքաձև աճ ա արձանագրում, էդ սաղ գումարները մսխվում ու լափվում են: Ադրբեջանն ակտիվորեն աշխատում ա ապագա պատերազմի պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու համար, իսկ ՀՀ կառավարությունն ամեն տեղ ռուսի գործակալ ա ման գալիս: Բայց էս սաղ հեչ, 2050-ին ազատ և երջանիկ պիտի լինենք՝ ըստ մեր պետական ծայրի կարևորագույն պրեզենտացիայի... Ընդ որում, գիտական փաստ ա որ մարդ, ո՛չ ազատ կարա լինի, ո՛չ էլ երջանիկ:

Հ. Գ. Վրաստանում էլ կա պակասորդ, բայց չգիտես՝ ինչու մերինից 2.5 անգամ քիչ...»: