Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արքայազն Ուիլյամը զայրացել է արքայազն Հարրիի գործարքի պատճառով

2451
Կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ., 21:55
Արքայազն Ուիլյամը զայրացել է արքայազն Հարրիի գործարքի պատճառով

Արքայազն Ուիլյամը խիստ վրդովված է, որ իր եղբայրը՝ արքայազն Հարրին, պատրաստվում է համագործակցել Netflix-ի հետ։
Պատճառն այն է, որ հենց Netflix-ն է թողարկում «Թագը» սերիալը, որը նվիրված է Եղիսաբեթ II թագուհու կառավարմանը: Հաջորդ եթերաշրջանի գործողությունները, որը կցուցադրվի նոյեմբերին, ծավալվում են 1980-ական թթ․-ին։ Կցուցադրվի նաև, թե ինչպես է կործանվում արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի ամուսնությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու սննդային վարքի խանգարումներին, որոնցով տառապել է Դիանան։
The Sun-ի աղբյուրի խոսքով՝ Ուիլյամը և թագավորական ընտանիքի մյուս առանցքային անդամները զայրացել են այն պատճառով, որ Հարրին գործարք է կնքել մի ընկերության հետ, որը ցուցադրում է այդ սերիալը։ «Սա եղբայրների միջև հակամարտությունների երկար ցուցակում միայն վերջին տեղում է։ Այնտեղ ավելի նուրբ հարցեր կան, քան նրանց մոր տառապանքները»,- հավելել է նա: