Ալիևը վստահ է՝ Հայաստանը պատրաստվում է պատերազմի
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփման գծում հայկական զինուժի խտացումը համարում է Երևանի կողմից պատերազմի պատրաստվելու ապացույց: Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար դիմում է տարատեսակ պրովոկացիաների՝ ղարաբաղյան խնդրի սրացման նպատակով: «Հայաստանն իրականացնում է ապօրինի վերաբնակեցում: Սա հակասում է բոլոր միջազգային կանոններին, սա ամբողջովին հակասում է Ժնևի կոնվենցիային, դա հանցագործություն է: Ինչ-որ տեղից մարդկանց բերելն ու բռնազավթված տարածքներում վերաբնակեցնելը հանցագործություն է: Փաշինյանի ռեժիմը սա անում է միտումնավոր, սա պրովոկացիա է, մեզ էլ ներքաշում են պրովոկացիայի մեջ»,- ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում ասել է Ալիևը: Նա նաև հայտարարել է, թե 2020-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային բախումները ևս հայկական կողմի պրովոկացիայի հետևանք էին: «Դա զինված պրովոկացիա էր, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն սկսել է Հայաստանը: Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի բարձրաստիճան մի պաշտոնյա ևս բացահայտ հայտարարեց այդ մասին: Ես այն ժամանակ էլ էի ասում, հիմա էլ եմ ասում՝ մենք Հայաստանի տարածքում ոչ մի ռազմական նպատակ չունենք: Ցանկության դեպքում մենք կարող էինք անցնել Հայաստանի տարածք, մենք դրա համար ունեինք ռազմական բոլոր նախադրյալները: Բայց մենք դա չարեցինք, որովհետև դա հակասում է մեր ռազմա-քաղաքական հայեցակարգին, եթե մեր դեմ չեն իրականացվել լուրջ պրովոկացիաներ: Իսկ եթե իրականացվեն, ապա ոչ մի սահմանափակում մեր դեմ չի գործի, թող ամեն մեկը դա իմանա: Ոչ մի սահմանափակում: Եթե նրանք ոտնահարում են միջազգային իրավունքը, ապա ինչու պետք է մենք հետևենք, մենք էլ կարհամարհենք, բայց այս ամենը վատ ավարտ կունենա նրանց համար»,- հայտարարել է Ալիևը: Նա նաև կարծում է, որ հուլիսյան պրովոկացիայի նպատակը ՀԱՊԿ-ի գործընկերների ռեակցիան ստուգելն էր: «Որովհետև նրանք պատրաստվում են մեծ պատերազմի: Մենք օպերատիվ հետախուզական տվյալներ ունենք: Մենք գիտենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, գիտենք ու պետք է իմանանք: Մեր հատուկ ծառայություններն աշխատում են շատ արդյունավետ: Առայժմ այսքանը կարող եմ ասել, ոչ ավելին»,- հավելել է Ալիևը: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
