«Ի՞նչ է լինելու տասնյակ հազարավոր վարորդների հետ, եթե չկարողանան գազաբալոնները փոխարինել». Ա. Խաչատրյան
![]() ԱԺ-ն քննարկում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Լիցենզավորման մասին», «Վարչական իրավախախտումների մասին» նախագծերի փաթեթը: «Առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: Բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը»,- ասաց Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Տարբեր վիճակագրություն կա, որ ՀՀ-ում շուրջ 400 հազար մեքենա կահավորված է գազաբալոնային սարքավորումներով: Արգելվելու է շահագործել այն մեքենաները, որոնց գազաբալոնները չեն վկայագրվում, հետևաբար դրանք ենթակա են լինելու փոխարինման: Փոխարինումն արժե 200 հազարից մինչև 900 հազար դրամ: Ի՞նչ է լինելու տասնյակ հազարավոր վարորդների հետ, եթե չկարողանան գազաբալոնները փոխարինել»,- մտահոգություն հայտնեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
