Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ի հեճուկս Թրամփի կոչի, Իրանում մահապատժի ենթարկեցին ըմբշամարտիկ Նաբիդ Աֆքարին

1000
Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 15:10
Ի հեճուկս Թրամփի կոչի, Իրանում մահապատժի ենթարկեցին ըմբշամարտիկ Նաբիդ Աֆքարին

Իրանցի ըմբշամարտիկ Նաբիդ Աֆքարին մահապատժի է ենթարկվել այսօր՝ սեպտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է AR-ը: Նշվում է, որ մարզիկը մեղավոր է ճանաչվել 2018 թվականին հակակառավարական ցույցեր կազմակերպելու և անվտանգության աշխատողի սպանության համար: «Աֆքարի նկատմամբ մահապատժի վճիռն իրագործվել է այսօր առավոտյան Շիրազի Ադելաբադ բանտում»,- հայտարարել է Ֆարսի նահանգի գլխավոր դատավորը:

Հավելենք, որ սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին չիրագործել մարզիկի մահապատժը: