Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Զգուշացում աղջիկ վարորդներին. քաղաքում ճարպիկ սրիկաների նոր տեսակ է հայտնվել». օգտատեր

720
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 20:25
«Զգուշացում աղջիկ վարորդներին. քաղաքում ճարպիկ սրիկաների նոր տեսակ է հայտնվել». օգտատեր

Օգտատեր Ելենա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգուշացում աղջիկ վարորդներին...Քաղաքում ճարպիկ սրիկաների նոր տեսակ է հայտնվել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սիթիից մի քիչ վերև՝ մայթեզրի մոտ կայանած սպասում եմ մորս: Էդ ընթացքում մի տաքսի գալիս 5մմ հեռավորությամբ կայանում է մեքենայիս հետևում: Ազատ մայթեզրին այդքան մոտ կանգնելը միանգամից ուշադրությունս գրավեց ու տարօրինակ թվաց: 3 րոպե հետո ես տեղիցս շարժվում եմ մի մետր առաջ ու ինչ տեսնեմ... Տտաքսու մեջից 3 հոգի իջել, վազում են, մեկը գոռում է, թե բա շարժվելուց հետ ես եկել ու խփել իմ մեքենային: Ասում եմ, ո՞նց եմ խփել, եթե նախ ես հետընթաց չեմ արել և երկրորդ, խփելուց ո՞նց կարողա ես չզգամ: Ցույց ա տալիս աջից-ձախից խազված, շիթը տեղից թռած հատվածը ու համոզում, որ ես եմ արել: Նայում եմ՝ իմ մեքենան իդեալական վիճակում, ոչ մի խազ չկա: Ասում եմ, օկ զանգենք ԱՊՊԱ, թող գան, ու շատ լավա ստացվել հենց դիմացի խանութի վրա կամեռաներ էլ կան, հիմա կզանգենք տերը կգա կմիացնի, կնայենք: Էս օպելի հիստերիկ վարորդն ասում է, չեմ զանգի ԱՊՊԱ, որովհետև ԱՊՊԱ-ն եկավ, հետևից խփողին մեղավոր կհանի: Ու էդ պահին թարսի նման 4 դզող փչողա հայտնվում հենց ըտեղ ու բոլորը միաբերան, թե բա՝ քուրիկ ջան, քո օգտի համար փողը տուր, թող էս մարդը չբողոքի: Ասում եմ, թող բողոքի, ես էլ թարսի նման բողոքավոր եմ ման գալիս: Մեկը վնասը գնահատում է 50.000 դրամ, հաջորդը 70.000, մյուսը 40.000, ասում ա՝ ինքը կսարքի, ու էդ պահին «տուժող» բայց «սրտացավ» վարորդն, իբրև թե, էնքան սրտից թույլա ու բարի կամք ա դրսևորում, ասում ա՝ արի 15. 000-ով բարիշենք, ես էտքան նագլի մարդ չեմ: Ասում եմ՝ ես էլ բարի եմ, բայց թարսի նման ոչ այդքան, ուստի զանգում եմ ոստիկանություն, թող գան կամեռաները հանեն: Ու ըտեղ էս մաֆիան նստում է ավտոն ու անհետանում հաջորդ զոհի հետևից: Խի եմ էսքան գրում, որ իմանաք՝ կա մի այլանդակ անբանների խումբ՝ իր դզող-փչող կոմպլեկտացիայով, որ գոռգոռալով, աղջիկ վարորդնորի գլխին սարքելով փող են աշխատում: Էն էլ էս անգամ բախտները չբերեց ու փորձեցին իմ նյարդերի հետ խաղալ: Ամեն դեպքում գրում եմ, որ տեղեկացված լինեք ու զգույշ»: