Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռուս հաքերները կրկին միջամտում են ԱՄՆ ընտրություններին․ #Microsoft

1005
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 16:30
Ռուս հաքերները կրկին միջամտում են ԱՄՆ ընտրություններին․ #Microsoft

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ կապված ցանցահենները սկսել են հաճախակի հարձակվել Դոնալդ Թրամփի և նրա մրցակից Ջո Բայդենի նախընտրական թիմերի վրա: Կիբերգրոհների նպատակն է տեղեկատվություն ստանալ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներին մոտ կանգնած անձանց և կառույցների մասին։ Այդ մասին ասված է Microsoft ընկերության փորձագետների զեկույցում։

Microsoft-ի օգտատերերի անվտանգության գծով փոխնախագահ Թոմ Բերթի խոսքով՝ կիբերգրոհների ինտենսիվությունն աճում է 2020-ի նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահական ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց:

Նա առանձնացրել է մի խումբ ռուս հաքերների, որոնք առնչություն ունեն ռազմական հետախուզության հետ և արդեն փորձել են ազդել 2016-ի ԱՄՆ ընտրությունների ընթացքի վրա: