Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Գյուղապետն ապտեկայի շենքը սարքել է գյուղապետարան, թղթեր է պեչատում, տալիս ժողովրդին». Եղեգնուտի ավագանու անդամ

836
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 12:10
«Գյուղապետն ապտեկայի շենքը սարքել է գյուղապետարան, թղթեր է պեչատում, տալիս ժողովրդին». Եղեգնուտի ավագանու անդամ

Ինչպես արդեն հայտնել էինք, Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց՝ ընդդեմ նախկին համայնքապետի: Ավագանու անդամի խոսքով՝ այս պահին համայնքապետի լիազորություններն իրականացնում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալը, սակայն նախկին համայնքապետը հրաժարվում է վայր դնել լիազորությունները և նույնիսկ ունի սեփական կնիք:

«Ունենք գյուղապետ, որը ապտեկայի շենքը վերցրել ա ու իրան սարքել ա գյուղապետարան, թղթեր ա պեչատում, տալիս ա ժողովրդին, ասում ա՝ ես գյուղապետ եմ: Ոչ մեկս չգիտենք՝ էդ լիազորություններն իրան ո՞վ ա տվել, ինքնակա՞մ ա անում…»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եղեգնուտ համայնքի ավագանու անդամը: