Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Կոլեսնիկովան պահանջել է քրգործ հարուցել ՊԱԿ-ի և ԿՀՊԳՎ աշխատակիցների դեմ

988
Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ., 14:20
Կոլեսնիկովան պահանջել է քրգործ հարուցել ՊԱԿ-ի և ԿՀՊԳՎ աշխատակիցների դեմ

Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան Քննչական կոմիտեից պահանջել է քրեական գործ հարուցել ՊԱԿ-ի և ԿՀՊԳՎ աշխատակիցների նկատմամբ, որոնք, նրա խոսքով, ձերբակալության ժամանակ կյանքից զրկելու սպառնալիքներ են հնչեցրել: Կոլեսնիկովայի հայտարարությունը փոխանցել է փաստաբան Լյուդմիլա Կազակը: Հայտարարության մեջ Մարիա Կոլեսնիկովան ներկայացրել է սեպտեմբերի 7-ի և 8-ի իրադարձությունների ժամանակագրությունը և այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ ժամանակահատվածում՝ մարդկանց առևանգումը, հոգեբանական ճնշումները, կյանքից զրկելու սպառնալիքները, բռնի արտաքսելու փորձը: «Նշված կառույցների կողմից ինձ կյանքից զրկելու սպառնալիքներ են հնչել։ Ասում էին՝ եթե կամավոր չհեռանամ Բելառուսի Հանրապետության տարածքից, ինձ միևնույն է դուրս կբերեն՝ կենդանի կամ մասնատված։

Երբ ՊԱԿ-ի աշխատակիցները հասկացան, որ Բելառուսից կամավոր չեմ հեռանա, գլխիս պարկ հագցրեցին և միկրոավտոբուսով տարան բելառուսա-ուկրաինական սահման, որտեղ ուժի կիրառմամբ, իմ կամքին հակառակ, փորձեցին ինձ վտարել Բելառուսի Հանրապետությունից։

Երբ պատռեցի անձնագիրս, ինձ կրկին նստեցրին միկրոավտոբուս և տեղափոխեցին սահմանապահ ջոկատ...

Այսպիսով, Բելառուսի Հանրապետության ԿՀՊԳՎ-ն ու ՊԱԿ-ն իմ նկատմամբ կատարել են քրեորեն պատժելի արարքներ»,- ասված է Կոլեսնիկովայի հայտարարության մեջ: