«Օրենքն ընդունելուց 6 ամիս անց բոլորը նորից պետք է տեխզննություն անցնեն». Գևորգ Գորգիսյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր: Ըստ նախագծի՝ . հանվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի տրամադրման, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելու պահանջները, . այսուհետ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկողությունն իրականացվելու է լիցենզավորված անձի կողմից տրամադրված արատորոշման քարտի և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի կողմից վերահսկվող էլեկտրոնային շտեմարանի միջոցով, որը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ, . արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս տրանսպորտային միջոցների տեխզննության վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, . փոփոխության է ենթարկվում նաև բնապահպանական հարկի վճարման ժամկետները և կարգը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը հաշվառման և տեխզննման ներկայացնելու սահմանված կարգի խախտման հետևանքով վարչական պատասխանատվության չափերը և պայմանները: Որոշակի փոփոխության է ենթարկվում նաև ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի իրացման կարգը: Նոր նախագծի հետ կապված որոշ մտահոգություններ կան․ 1. կա՞ն արդյոք բավարար քանակով լիցենզավորված կայաններ ՀՀ ողջ տարածքում, ավելի ճիշտ չէ՞ր լինի օրենքի գործողության ժամկետը սահմանել 1 տարուց՝ 6 ամսվա փոխարեն, որի ընթացքում հնարավոր կլիներ ապահովել համապատասխան ենթակառուցվածքները, 2. տարիներ շարունակ տեխզննություն չանցած մեր ողջ ավտոպարկը տեխզննության է ուղարկվելու, մեծ մասի մոտ հայտնաբերվելու են խնդիրներ․ արդյո՞ք մեր քաղաքացիներին ժամանակ է տրվելու շտկելու այդ խնդիրները, թե առաջին իսկ տեսախցիկը ֆիքսելու և տուգանելու է վարորդին, քանի որ մեքենան չի անցել տեխզննությունը։ 3. Օրենքի եզրափակիչ դրույթներով սահմանված է, որ օրենքն սկսելու է գործել 6 ամսից․ իսկ ի՞նչ է լինելու արդեն իսկ եղած կտրոնների հետ, ստացվում է, որ օրենքը հոկտեմբերին ընդունելուց հետո 6 ամիս անց բոլորը նորից պետք է տեխզննություն անցնեն»: |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
18310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
25709.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
19807.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
19707.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
22906.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20729.06.2026, 16:54
