Մեքենաների տեխզննման կտրոն այլևս չի լինելու
![]() Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ճանապարհային երթևեկությանը վերաբերող նախագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջարկվում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ գործող տեխզննման կտրոնի փոխարեն։ Այսինքն՝ տեխնիկական զննության կտրոնը պարտադիր չի լինելու։ Առաջարկվեց նաև տրանսպորտային միջոցների առաջին տեխզննումն իրականացնել թողարկման չորրորդ տարում, մինչև թողարկման տասը տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ տասը տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների դեպքում՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներից տեխնիկական զննությունը կանցնեն մինչև տասը տարեկանները՝ տարին մեկ, իսկ տասից բարձրերը՝ տարեկան երկու անգամ: |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
18310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
25709.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
19807.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
19707.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
22906.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20729.06.2026, 16:54
