Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Խնդրեցի՝ համբերեն, մինչև ավարտեմ այս երկու ամիսը». Ամատունի Վիրաբյան. «Հրապարակ»

821
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 09:40
«Խնդրեցի՝ համբերեն, մինչև ավարտեմ այս երկու ամիսը». Ամատունի Վիրաբյան. «Հրապարակ»

Արդարադատության նախարարի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Նա արդեն 20 տարի է՝ զբաղեցնում էր այս պաշտոնը, և երկու ամիս էր մնացել պաշտոնավարման ավարտին՝ կենսաթոշակի տարիքին, սակայն նախարար Ռուստամ Բադասյանը չհամբերեց ու ժամանակից շուտ ազատեց նրան։

Ամատունի Վիրաբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքից հեռացվել է արխիվի կողմից հարկեր չվճարելու համար։ «2016 թվին օրենքում կատարվել է փոփոխություն, որ ՊՈԱԿ-ները պետք է վճարեն ավելացված արժեքի հարկ։ Սակայն բյուջեն չի ապահովել այդ գումարը, ու 2016, 2017, 2018 թվերի համար տուգանքներով կազմել է մոտ 800 մլն դրամ։ Հետո Պետեկամուտների կոմիտեն եկել ստուգել է, ակտ են կազմել, մենք դիմել ենք կառավարություն, կառավարությունը պահուստային ֆոնդից այդ գումարը տվել է, մենք էլ վճարել ենք»,- բացատրեց Վիրաբյանը։

- Լարվա՞ծ էին Ձեր դեմ, ինչ-որ խնդի՞ր կար Ձեզ հետ։

- Չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ։

- Իսկ կարո՞ղ է այլ թեկնածու ունեն, որով ուզում են փոխարինել Ձեզ։

- Չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ, այսօր պարզ կլինի՝ ում եմ հանձնելու գործերը։

- Ինչի՞ց սկսվեցին Ձեր և նախարարի միջև հակասությունները։

- Չգիտեմ, անկեղծ ասած:

Մանրամասները՝ թերթի համարում: