Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Լուկաշենկոն աշխատանքից ազատել է ՊԱԿ-ի և Անվտանգության խորհրդի ղեկավարներին

913
Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ., 15:25
Լուկաշենկոն աշխատանքից ազատել է ՊԱԿ-ի և Անվտանգության խորհրդի ղեկավարներին

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն կադրային փոփոխություններ է կատարել: Այս մասին հաղորդում է «Пул Первой»-ի թելեգրամ ալիքը: Անդրեյ Ռավկովի փոխարեն Անվտանգության խորհրդի պետքարտուղար է նշանակվել Վալերի Վակուլչիկը, որը նախկինում ղեկավարում էր Պետական ​​անվտանգության կոմիտեն: Նրա տեղը զբաղեցրել է Իվան Տերտելը, որը գլխավորում էր Պետական ​​վերահսկողական կոմիտեն: