«Մոտավորապես սրա նման 100 ավտոբուս է պատվիրվել». Հակոբ Կարապետյան
![]() Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքը հիշեցնում է, որ ուղիղ մեկ տարի առաջ «Սանիթեք»-ը վերջնականապես հրաժարվեց սպասարկել քաղաքը: Սա աղբի ճգնաժամի վերջին էտապն էր, արդեն մի քանի շաբաթ անց ոտքի կանգնող ԵԱՍՄ-ն ամբողջովին իրավիճակը վերցրեց վերահսկողության տակ ու քաղաքը վերջնականապես ազատվեց աղբային մղձավանջից: Այդ նույն օրերին ու դրանից առաջ՝ ամիսներ շարունակ, մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ, «Սանիթեք»-ի հետ ձեն ձենի տված ամեն կերպ փորձում էին կասկածի տակ դնել քաղաքային իշխանության գործողություններն աղբահանության ռեֆորմի հարցում: Ահռելի մեդիապղպջակներ էին փչվում՝ կասկածի տակ դնելով աղբատար «կամազների» ձեռքբերման օրինականությունը, անհարկի բողոքարկումներ էին հրահրվում՝ շաբաթներով ետ գցելով պրոցեսը: Ի վերջո, աղբի խնդիրը լուծվեց, «Սանիթեք»-ը՝ իր լեցուն աղբամաններով հանդերձ արդեն հեռավոր անցյալում է, բայց մեր սիրելի գործընկերների վարքագիծը՝ իրենց իսկ սանձազերծած «աղբային պատերազմների» ժամանակ, վառ կմնա մեր սրտերում: Հիմա մոտավորապես նման վիճակի մեջ ենք. քաղաքն ունի տրանսպորտային լուրջ խնդիր, և դրա լուծման ճանապարհին լրացուցիչ բարդություններ են ի հայտ գալիս՝ կապված գնման գործընթացի անկանխատեսելիության, կորոնավիրուսային համավարակի հետ և այլն: Եվ դրան գումարած, նույն մեր գործընկերները փորձում են մեդիապղպջակների միջոցով «փչացնել պատկերն» ու ի սկզբանե կասկածի տակ դնել տրանսպորտային ռեֆորմի արդյունավետուիթյունը: Դրա հետ կապված կարճ ասեմ, որ քաղաքը պատվիրում է ոչ թե որևէ մակնիշի մեքենա, այլ պատվիրում է պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն պոտենցիալ մատակարարաները: Եվ ներկա գնման գործընթացքով քաղաքը պատվիրել է 100 փոքր տարողության ավտոբուս, որոնք պետք է ունենան, մասնավորապես . ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ) . սրահի այնպիսի բարձրություն, որ ուղևորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել, . վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն . ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ . կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր . ցածր հատակ . հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն . հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ, և այլն (մրցույթի բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ Yerevan.am կայքում): Այս մրցույթն արդեն ավարտվել է, մոտ օրերս գնահատող հանձնաժողովը եզրակացություն կտա, որին կհետևի ավտոբուսների մատակարարման ընթացքը: Այո՛, սա աննախադեպ գնում է, որովհետև շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել: Փոքր ավտոբուսների ձեռքբերումը ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Հակառակը՝ 12 մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի: Տրանսպորտային ռեֆորմը Երևանի քաղաքային իշխանության ամենամեծ առաջնահերթությունն է, և այն վստահաբար կիրագործվի: Լուսանկարում՝ պայմանական մինի ավտոբուս: Մոտավորապես սրա նման 100 ավտոբուս է պատվիրվել»: |

«Բաբաջանյան-Շիրակ փողոցում գետեր են գոյացել». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
16407.12.2025, 22:00
«Երևանյան խցանումների խնդիրը ՔՊ-ն այդպես էլ չլուծեց»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
17206.12.2025, 14:42
«Բողոքներ կան, որ տարբեր մարդիկ նույն մեքենայի համար տարբեր գույքահարկ են վճարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15102.12.2025, 11:12
«Առաջարկվում է ևս մեկ տարով հետաձգել ԱԱՀ-ից ազատման արտոնությունը». Գևորգ Պապոյան
17202.12.2025, 10:42
Դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
15928.11.2025, 12:26
«Տրանսպորտի խնդիրը, մեղմ ասած, լացելու աստիճանի է հասել»․ Սամվել Հայրապետյան
19321.11.2025, 14:54
