Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մի՞թե անգլերենի իմացություն ցուցադրելու մոլուցքն այնքան զորավոր է, որ կարելի է հանուն դրա նման ծուղակն ընկնել»․ Գևորգ Պետրոսյան

426
Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 13:30
«Մի՞թե անգլերենի իմացություն ցուցադրելու մոլուցքն այնքան զորավոր է, որ կարելի է հանուն դրա նման ծուղակն ընկնել»․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցությանբ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես ուղղակի չեմ հասկանում. ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում: Մի՞թե անգլերենի իմացություն ցուցադրելու մոլուցքն այնքան զորավոր է, որ կարելի է հանուն դրա նման ծուղակն ընկնել։
Կամ մի՞թե Փաշինյանը կարծում է, թե իր զրուցակիցը չգիտի, որ Հայաստանում արդեն երկու տարուց ավելի է, ինչ չկա խոսքի իրական ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և անկախ դատարան:
Սուտը ստի ետևից ներկայացնում է մեր իրականությունը:
Ես շատ ամաչեցի իր փոխարեն»: