Բռնության կոչեր՝ Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ
Youtube սոցիալական ցանցում հուլիսի 31-ին մի տեսանյութ է հրապարակվել, որում հայերի նկատմամբ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցվում ու բռնության կոչեր է արվում Թուրքիայի քաղաքացի, ինչպես նաև Հայաստանից այնտեղ աշխատելու մեկնած հայերի նկատմամբ. այս մասին գրել է Ermenihaber-ը: MehdiStudio Officall հաշվի կողմից հրապարակված «Հայերն ի՞նչ գործ ունեն Թուրքիայում» վերնագրով տեսանյութում «բանախոսը», անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումներին, կոչ է անում Թուրքիայում գտնվող հայերին անհապաղ վտարել երկրից։ Ըստ հաղոդավարի՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության»։ Վերջինս կոչ է անում սպանել հայերին, կտրել նրանց գլուխները ու խոստանում, որ ժամանակը գալուն պես իրենք կկոտորեն Թուրքիայի հայերին։ Նա բոլորին կոչ է արել թույլ չտալ, որ «հայերը գան իրենց երկիր, աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան։ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը հաղորդում է, որ Բեյօղլուի 3 Խորան եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ, փաստաբան Սիմոն Չեքեմը տեսանյութի կապակցությամբ դիմել է Ստամբուլի հանրապետական դատախազություն՝ պահանջելով պատկան մարմինների համապատասխան արձագանքը։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24