Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ինչպես են Բելառուսում ուժայինները ցուցարարին մեջքից կրակում

619
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 12:00
Ինչպես են Բելառուսում ուժայինները ցուցարարին մեջքից կրակում

Բելառուսական NEXTA պարբերականը իր Telegram-ի ալիքում տեսանյութ է հրապարակել ու հաղորդել, որ ցուցարարներին կրակում են մեջքից՝ կիրառելով օդաճնշական զենք: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահ մարմինները, բողոքի ակցիաները ցրելու համար, օգտագործում են լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները ձերբակալվել են Բելառուսի մայրաքաղաքում, Բրեստում և Գրոդնոյում:
Բելառուսում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր՝ կապված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից տարված հաղթանակի դեմ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նա ստացել է ձայների 80․23%-ը: Ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: Վիրավորվել են տասնյակ մարդիկ, 3 հազար մարդ ձերբակալվել է, մահացել է մեկ ցուցարար։