Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից

456
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 16:20
Ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից

Օգոստոսի 7-ին, ժամը 13։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշեն կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ քաղաքացի Մանթաշ Ա.-ն (ծնված 1985 թ․) անցել է կամրջի արգելապատնեշը և ցանկանում է ցած նետվել։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։