Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հենց սա է սարսափեցնում այսօրվա իշխանությանը». Արծվիկ Մինասյան

434
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 14:05
«Հենց սա է սարսափեցնում այսօրվա իշխանությանը». Արծվիկ Մինասյան

«Մեր համագործակցության նպատակն է կասեցնել և կանխել այն արատավոր ընթացքը, որտեղ երկիրը գնում է՝ իշխանությունների գործողությունների ընթացքում»,-այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Մեր քննարկման օրակարգերում հարցեր կան՝ սկսած կրթական համակարգի օտարածին օրակարգերից, որ ներմուծվել են Հայաստան, ավարտած՝ սոցիալական մեկուսացումներով: Առնվազն մեկ-երկու չափանիշով ընդունելի չեն այն անձինք կամ քաղաքական ուժերը, որոնք ամեն գնով փորձում են Հայաստանը ենթարկեցնել օտարերկրյա տարբեր ծրագրերի փորձադաշտ դարձնելուն կամ փորձում են թշնամացնել ռազմավարական գործընկերների հետ: Դրանց հետ ճանապարհ չունենք գնալու, բայց ավելի լայն համախմբվածության, մեր երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային օրակարգերն առաջ մղելու հիմնարար համաձայնություններ ունենք: Այնպես որ, չպետք է մտածել, որ երեքն ենք ու վերջ: Մենք ընդլայնվելու, մեծանալու ենք, և կարծում եմ՝ հենց սա է սարսափեցնում այսօրվա քաղաքական իշխանությանը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը: