«Պահանջում եմ կառավարությունից ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ը». Լևոն Գալստյան
![]() Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պահանջում եմ, քանի որ հենց կառավարության պատվիրած միջազգային փորձաքննությունը ցույց է տվել, որ պատշաճ կերպով չի գնահատվել գործունեության ռիսկերը, կազմակերպության առաջարկած մեղմացման միջոցառումներն անբավարար են, Արփա, Որոտան և Դարբ գետերի ու Կեչուտի ջրամբարի վրա երկարաժամկետ ազդեցություն է լինելու, որի չափերը չեն բացահայտվել, իսկ մեղմացման նոր միջոցառումներ առաջարկելու դեպքում կազմակերպությունը պետք է նոր ՇՄԱԳ ներկայացնի: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ դրժել է իր իսկ խոստումն առաջնորդվել ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքներով: Բացի այդ կառավարությունը շարունակում է անտեսել ՀՀ օրենսդրության, միջազգային կոնվենցիաների և տեղացի բնակիչների իրավունքների խախտումները, բնակիչների հանրագրիրն ու դիրքորոշումը, նրանց արդար և խաղաղ պայքարը: Եթե համաձայն եք՝ այս նկարը քաշեք ու նույն կամ այլ տեքստով դրեք ձեր էջերում։ Կամ պատրաստեք ձեր կոչն ու տարածեք համացանցով։ Ամուլսարը փրկված է»: |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
