«Որոշումը կայացվել է ոչ թե քաղաքաշինական նպատակներից ելնելով, այլ՝ ծառերի մասին հոգ տանելով»․ Ք. Վարդանյան
![]() «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն այսօրվա ասուլիսի ժամանակ մասնագիտական պարզաբանում ներկայացրեց Մաշտոցի պուրակում հատված ծառերի վերաբերյալ։ «Ծառերի արմատային համակարգը ունի սարսափելի կորուստներ, և ծառը չի կարող վերականգնվել, երբ որ նա ունի նման վնասումներ։ Ծառի բունը ունի կեղևի լուրջ վերքեր, որոնք նորից ինֆեկցիայի ներթափանցման ուղիներ են։ Բնի վրա կար ջրագոյություն, իսկ ծառի վրա հեղուկի հոսքի առկայությունը խոսում էր այն մասին, որ ծառը, միանշանակ, ենթակա է հատման։ Մենք չենք պահում այդ ծառերը, որովհետև դրանք դառնում են տարածքում գտնվող ծառերի ախտահարման պատճառ։ Եթե խոսում ենք սաղարթի մասին, ապա այն մի քանի անգամ ենթարկվել է խորը էտի։ Խորը էտը բնության համար աշխարհում ամենաանթույլատրելի տարբերակն է, որովհետև հանվում է տերևների ամբողջ մակերեսը, իսկ շաքարների սինթեզը տեղի է ունենում տերևներում, ծառը մնում է առանց սննդի, այսինքն՝ սթրես է տանում, և եթե ապրելու էր 50 տարի, ապա այս դեպքում կապրի 25 տարի»,- մանրամասնեց Քրիստինա Վարդանյանը՝ նշելով, որ ծառերի վրա եղել է բազմակի անգամ կիրառած դոփինգ։ «Սաղարթը բացարձակ չունի ոչ մի դեկորատիվ էֆեկտ․․․: Եթե դուք չեք լսում ծառի տառապանքի ձայնը, դա չի նշանակում, որ դա չկա։ Գիտական աշխատանքներ կան, որոնք փաստում են, որ ծառերն ունեն կոմունիկացիա, նրանք շփվում են իրար հետ, կիսվում են սննդարար նյութերով, ապահովում են իրար, զգուշացնում են միջատների գրոհի մասին և այլն։ Որոշումը կայացվել է ոչ թե քաղաքաշինական նպատակներից ելնելով, այլ առաջին հերթին ծառերի մասին հոգ տանելով»,- ընդգծեց Քրիստինա Վարդանյանը։ |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
