Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն»․ Դավիթ Խաժակյան

436
Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 17:05
«Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն»․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր արդեն շատերն են նկատել, որ Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն: Վաղը կնկատեք հսկայական բարձրահարկ շենքը, որը Մարությանը թույլատրել է կառուցել բակային տարածքի մեջտեղում՝ Մաշտոցի պուրակից մի քանի մետր այն կողմ:
Մյուս օրն էլ կարծում եմ շատերը կնկատեն, որ շինարարություն է իրականացվում Օղակաձև զբոսայգում, որի լուսանկարը արել եմ դեռևս նախորդ տարվա ավարտին:

Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա: Քանի որ երբեմնի խնդիրներ բարձրաձայնողները, տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են: Հիմա իրենց ժամանակն է»։