Ուժեղ քամին պոկել, շպրտել է խանութի տանիքը ու փակել Ծաղկաձոր տանող ճանապարհը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցի թիվ 15 շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դեպի Ծաղկաձոր քաղաք ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Փրկարարները մասնատել են տանիքի վնասված կառուցատարրերը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց: Դեպքի վայրում են գտնվել Հրազդանի քաղաքապետ Ս. Միքայելյանը, ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ փ/ծ կապիտան Մելքոնյանը և Հրազդանի ՃՈ դասակի հրամանատար ոստ. մայոր Բագրատյանը: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18