«Իմ տեսակետն Ամուլսարի հարցում չի կարող տարբերվել վարչապետի դիրքորոշումից». Շրջակա միջավայրի նախարար
![]() ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Նա հայտնել է, որ շրջակա միջավայրին և նրա բաղադրինչներին առնչվող ցանկացած երևույթ Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է: «Ամուլսարի մասին ավելի կոնկրետ կխոսեմ որոշակի շրջան պաշտոնավարելուց հետո, երբ լիարժեքորեն կծանոթանամ փորձագիտական այդ գնահատականներին, ինքս էլ որոշակի հանդիպումներ, կոնսուլտացիաներ կիրականացնեմ, պատրաստ կլինեմ պարզ, թափանցիկ, ազնիվ զրույցի թե՛ մեր բնապահպանների հետ, թե՛ շահագրգիռ կողմերի հետ, թե՛ ՀՀ քաղաքացու հետ: Բայց նաև պետք է արձանագրենք, որ իմ տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ, այդ թվում՝ Ամուլսարի վերաբերյալ խոշոր հաշվով չի կարող տարբերվել վարչապետի կամ կառավարության դիրքորոշումից»,- ասել է նորանշանակ նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
16918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
20517.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23616.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
24107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25403.11.2026, 21:48
